Ռուսաստանը չի դիտարկում Մեծ Բրիտանիայից իր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը
International newsՌուսաստանը չի դիտարկում Մեծ Բրիտանիայից հետ կանչել իր դեսպան Ալեքսանդր Յակովենկոյին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ խորհրդակցությունների անցկացնելու համար։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը:
«Ոչ»,- ասել է գործակալության զրուցակիցը պատասխանելով հարցին՝ արդյոք ռուսական կողմը դիտարկում է իր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը:
Միաժամանակ, հայտնի է դարձել, որ մինչև 20 եվրոպական երկիր պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ։ The Times-ը տեղեկացրել է, որ արտաքսումների «աննախադեպ փուլը» կսկսվի երկուշաբթի. մարտի 26-ին նախատեսված է 4 շաբաթով հետ կանչել Ռուսաստանում Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերին, ինչի մասին հայտնի էր դարձել նախօրեին։