Անտուան Գրիզմանը հանուն «Բարսելոնայի» պատրաստ է աշխատավարձի նվազեցման
SportՄադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հանուն կատալոնական «Բարսելոնայի» պատրաստ է աշխատավարձի նվազեցման,- տեղեկացնում է «Sport.es»-ը:
Ըստ աղբյուրի` ֆրանսիացի հարձակվողը «կապտանռնագույնների» ղեկավարության հետ բանակցություններ է վարել և նշել է, որ պատրաստ է ավելի քիչ աշխատավարձ ստանալ` «Բարսելոնայում» հանդես գալու համար:
Միաժամանակ Գրիզմանը պահանջել է կարևոր տիտղոսներ նվաճելու դիմաց հավելավճարներ ստանալ: Ավելի վաղ 27-ամյա ֆրանսիացին հաղորդել էր, որ իր կարիերայի ապագայի մասին վերջնական որոշումը կկայացնի Աշխարհի 2018թ. առաջնությունից հետո:
Հիշեցնենք, որ Գրիզմանը «Աթլետիկոյի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից: