Բարսելոնայում ցույցեր և բախումներ են տեղի ունեցել Կառլես Պուչդեմոնի ձերբակալությունից հետո
International newsԲարսելոնայում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում՝ պայմանավորված Գերմանիայում ինքնավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալությամբ, որին մեղադրանք է առաջադրվել ապստամբության կազմակերպման համար:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Կատալոնիայում Իսպանիայի կառավարության ներկայացուցչության մոտակայքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և կատալոնացի ոստիկանների միջև:
Ոստիկանների ուղղությամբ շշեր և կրակայրիչներ են նետել: Ցույցի մասնակիցները կատալոնացի ոստիկաններին «դավաճաններ» են անվանել՝ կոչ անելով նրանց չենթարկվել Իսպանիայի իշխանություններին: Նրանք փորձել են ճեղքել ոստիկանական պատը, իսկ ոստիկանները ռետինե մահակներ են գործադրել:
Բողոքի ցույց է անցկացվում նաև Բարսելոնայում Գերմանիայի հյուպատոսության դիմաց:
Ցույցերի նախաձեռնողները «Կատալոնիայի ազգային վեհաժողով» և Omnium Cultural հասարակական կազմակերպություններն են: