Յուրա Մովսիսյանը տեղափոխվել է շվեդական ակումբ
SportՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ից տեղափոխվել է շվեդական «Յուրգորդեն» ակումբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով շվեդական ակումբի պաշտոնական կայքը, 30-ամյա ֆուտբոլիստը 6 ամսվա պայմանագիր է կնքել թիմի հետ՝ այն հետագայում երկարաձգելու հնարավորությա! մբ:
Շվեդիայի ֆուտբոլի ավարտված առաջնությունում «Յուրգորդեն»-ը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, ինչը իրավունք է տվել թիմին մասնակցել Եվրոպայի լիգայի որակավորման փուլին: Շվեդիայի նոր առաջնությունը կմեկնարկի ապրիլի 1-ին։
Մովսիսյանը 2007-2009 թվականներին հանդես է եկել «Ռեալ Սոլթ Լեյք»-ում, որտեղից տեղափոխվել է դանիական «Ռանդերս», այնուհետև ռուսական «Կրասնոդար» ու Մոսկվայի «Սպարտակ»: