Իսրայելի ոստիկանությունը հարցաքննում է Նեթանյահուին
International newsԻսրայելի ոստիկանությունը հարցաքննում է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին իր մերձավորների եւ երկրի խոշորագույն Bezeq հեռահաղորդակցային ընկերության ղեկավարության միջեւ կոռուպցիոն հարաբերությունների մասին գործի քննության շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը:
Կառավարության ղեկավարն այսպես կոչված «4000-ի գործի» ֆիգուրանտ չէ, սակայն այն կոնկրետ իր անձի դեմ ուղղված հետապնդում է համարում: Քննիչներն ապացույցներ են փնտրում առ այն, որ պաշտոնյաներն առաջ են տարել Bezeq-ի շահերը` ընկերության վերահսկմանը ենթակա Walla հայտնի լրատվական ռեսուրսի կողմից Նեթանյահուի գործունեության բարեհաճ լույսի ներքո լուսաբանման դիմաց: