Երկու օրում 55 հանցագործություն է բացահայտվել, այդ թվում 15 գողության, 14 մարմնական վնասվածքի դեպք
SocietyԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։
Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 17, մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 12, խուլիգանության 3, խարդախության եւ թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման եւ ավտոմեքենայի փախցնելու 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ բնակարանային գողության 1 դեպք:
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետեւանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: