Brent նավթը թանկացել է բարելի դիմաց հասնելով 70.3 դոլարի
EconomicsՆավթի գները երեքշաբթի՝ ասիական սակարկությունների ընթացքում աճել են երկուշաբթի գրանցված անկումից հետո, առեւտրային պատերազմների վտանգը նվազել է, իսկ լարվածությունը Մերձավոր Արեւելքում շարունակում է օժանդակել նավթին, գրում է «Ինտերֆաքսը»։
Նավթային շուկայում աճին նպաստել են ֆոնդային ցուցիչների աճը եւ դոլարի կուրսի նվազեցումը։ ICE–ի դոլարային ցուցիչը երկուշաբթի նվազել է 0.4 տոկոսով եւ շարունակում է նվազել նաեւ երեքշաբթի։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մայիսյան մատակարարումներով ICE Futures լոնդոնյան բորսայում երեքշաբթի աճել են 0,17 դոլարով (0,24 տոկոս)՝ բարելի դիմաց կազմելով 70.29 դոլար:
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) երեքշաբթի առավոտյան աճել են 0,28 դոլարով(0,43 տոկոս)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 65,83 դոլարի:
Նախօրեին Brent-ը էժանացել էր 0.33 դոլարով (0.5 տոկոսով), բարելի դիմաց հասնելով մինչեւ 70.12 դոլարի, իսկ WTI-ի գինը նվազել էր 0,33 դոլարով (0.5 տոկոս), բարելի դիմաց հասնելով մինչեւ 65.55 դոլարի։