Թոմաս Տուխելը հակված է «Բավարիան» գլխավորելուն
SportԴորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր է հաջորդ մրցաշրջանում գլխավորել Մյունխենի «Բավարիան» եւ հետաքրքրված չէ Լոնդոնի «Արսենալում» աշխատանքով, հաղորդում է Sky Sports-ը։
Ավելի վաղ գերմանական Kicker-ը հայտնել էր, որ գերմանացի մասնագետը մերժել է «Բավարիային» եւ ընդունել «Արսենալի» առաջարկը։ Sky Sports-ը նշում է, որ Տուխելը նույնիսկ չի բանակցել անգլիական ակումբի հետ։
Հիշեցնենք, որ 1996-ից «Արսենալը» գլխավորող Արսեն Վենգերի գործող պայմանագիրն ավարտվում է 2019-ի ամռանը։ Թոմաս Տուխելը 2017-ին «Բորուսիայից» հեռանալուց հետո գործազուրկ է։