Շատ կուզեի` ռուսաստանյան արտիստները նույնկերպ սգային Գյումրիի ողբերգության համար, Ապրիլյան քառօրյայի համար
LifestyleՀաղորդավարուհի, դերասանուհի, Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մարտի 25-ին Կեմերովոյի ժամանցի կենտրոններից մեկում բռնկված խոշոր հրդեհին, որի հետևանքով բազմաթիվ երեխաներ են մահացել:
«Ցավում եմ
ցավում
վատ, անլուծելի, անբուժելի ողբերգության համար։
(.....ես ցավել ու արտասվել եմ Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգության պատճառով ԻՐԱԿԱՆ կյանքում,երբ Ռուսաստանի ԶԼՄ- ները վախից լուռ էին, երբ հատուկենտ մարդիկ դեռ գիտեին.,երբ ռուսական ալիքներով հպանցիկ, էնքան որ անցան էդ դաժանության վրայով, առանց եթերային ցանցն անգամ փոխելու,ասես ոչինչ չէր էլ եղել։
Կեմերովոյի ողբերգությունը ՈՐԵՎԷ ԲԱՌՈՎ, ՍՏԱՏՈՒՍՈՎ ԿԱՄ եսիմինչ գրածով ՉԻ ուղղվի, չի սփոփվի, չի բուժվի, ու լիարժեք չի էլ արտահայտի մեր միջինը։ Ես ցավում եմ ու սգում եմ ԱՇԽԱՐՀԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱՅԻ մահ, Որտեղ էլ որ եղած լինի, դա ողբերգություն է, անդառնալի ու անլուծելի, որից բոլոր պետությունները, մենք էլ այդ թվում, պետք է դաս քաղենք, ու մեծագույն խստությամբ հասկանանք կենցաղում իրական վտանգներն ու անվտանգության համակարգերի շտկումները, հակահրդեհային, երկրաշարժի կամ այլ ֆորսմաժորների դեպքում անելիքներն ու ԿԱՆԽՈՒՄՆԵՐԸ, որովհետև հետո շատ ուշ կլինի։ Ուղղակի շատ ուշ...
և քանի գրոշ ունի հենց հիմա իմ այս գրածը, երբ ոչինչ էլ չես փոխի։
Բայց դե անբարոյականություն է ՇԱՀԱՐԿԵԼ այս ողբերգությունը՝ կայքերի, լայքերի, ստատուսների ու էլի չգիտեմինչերի տեսքով։
Էլ սահման չկա։ (((
Իրական ցավի մասին չես կարող անընդհատ կամ շատ խոսել, ու էլի ԿԼՌԵԻ, եթե...աչքովս մի քանի տհաճ գրառում չընկներ...
Հարգելի հանդիսատես, ֆեյբուքի կամ այլ սոց.կայքի օգտատեր. ճռճռան ու պաթոսիկ ստատուսներով ու ողբաձայն սմայլիկներով ՉԻ՛ ՄԱՐԴՈՒ ՑԱՎԻ ԿԱՄ ՈՂԲԻ ԱՍՏԻՃԱՆԸ ՈՐՈՇՎՈՒՄ։ Մի ստիպեք ու պարտադրեք ձևականության մեջ սպանել իսկական հոգածությունն ու կարեկցանքը։ Իմ իրական կարեկցանքը ՈՉ ՄԻ ՏԱՌՈՎ չի լինի նկարագրել(((
«Ստատուսային» ոչ միշտ անկեղծ կյանքերից դուրս ուրիշ ու իսկական մարդիկ են ու հարաբերություններ, և եթե մի ամբողջ նկարահանող խումբ առավոտվա 9- ից երեք շաբաթ է անընդմեջ իր գործով է զբաղված, ոչ բնությունը, ոչ էլ կյանքի անարդարությունն ու ցավալի դժբախտությունները չեն հարցնում թույլտվություն ողբերգությունից առաջ։
Եվ երբ մեր յուրաքանչյուր մտերիմ մարդու հուղարկավորությունից հետո մենք՝ դերասաններս կամ հեռուստատեսության մարդիկ կարողանում ենք ՀԱՎԱՔՎԵԼ, ԺՊՏԱԼ ՈՒ «ՑՈՒՅՑ ՏԱԼ» ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ կամ որ հավաք ենք,միայն որովհետև հանդիսատեսը դրա պատրաստվածությամբ է եկել թատրոն, դա միայն ձեզ գոհացնելու և ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ պարտքը տալու համար է՝ հաճախ մեր սրտին ու մտքին դեմ գնալով. էդտեղ երկրորդ ընտրություն չկա։
Հայից ավելի կարեկցող՞ ... չգիտեմ։
Բայց հավատացեք , էս ֆեյսբուքաինստագրամյան սուտ ողբերով ՈՉԻՆՉ, լսում եք՞, ոչինչ չի փոխվում ՑԱՎՈՔ(... շատերի համար ողբն էլ «իմիջն» ապահավելու տարր է լոկ, և որևէ մեկի կյանքի ուրախ առիթ կամ ժպիտով լուսանկար չպիտի համարվի անհարգալի կամ վատ քայլ.դա նրա՛ կյանքն է ու նրա՝ էդ պահի իրականությունը, որը րոպեների կամ տեսակի տարբերությամբ կարող է «հանկարծ» չհամընկնել ձերի հետ...
անցեք էդ ստությունից առաջ, իրական շատ ողբացողներ ներս են արտասվում։Առանց գոռալու։
Հ.Գ. Շատ կուզեի, որ ռուսաստանյան կամ համաշխարհային արտիստները նույնկե՛րպ սգային Գյումրիում կատարված ողբերգության համար, Գուրգեն Մարգարյանի հետ կատարվածի համար, Ապրիլյան քառօրյայի համար((.......սգային մեր ցավը մեզ նման, մեզ հետ, անկեղծ ու իսկական։
Իսկ սա՞... սա շատ վատ, աններելի ու անմարսելի ողբերգություն է, որի համար ցավոք, Ռուսաստանում այդպես էլ ոչ ոք պատասխան չի տա։
Նրանք ազգային սուգ չեն էլ հայտարարել. (( ես ՍԳՈՒՄ ԵՄ որպես սովորական մի մարդ՝ Մարդու համար։
Աստված լույսի մեջ պահի Հոգիները (((»: