Հենրիկ Նավասարդյանը պարզաբանում է, թե ինչպես է պատահել, որ վթարի ենթարկված երթուղայինի վարորդը չի ունեցել տվյալ տրանսպորտային միջոցը վարելու իրավունք
SocietyՔաղաքապետարանը չի ընդունում վարորդներ, այլ վարորդներին ընդունում է տվյալ երթուղին սպասարկող ընկերությունը. Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ անդրադառնալով այսօր 57 համարի երթուղայինի վթարին, որի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Նշենք, որ վթարից հետո տեղեկություն տարածվեց, որ վարորդը ուղևորատար տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել՝ վարորդական իրավունքի վկայականում բացակայել է D կարգը։ Բացի այդ, վարորդն ունի ձախ ձեռքի հաշմանդամություն:
Հենրիկ Նավասարդյանը ներկայացրեց մրցույթի ընթացակարգերը. «Երբ քաղաքապետարանը մրցույթ է հայտարարում, և մրցույթի ժամանակ բերում են համապատասխան փաստաթղթեր, այդ ժամանակ իրենք ներկայացնում են բոլոր վարորդների փաստաթղթերը: Մենք առանց D կարգի վարորդի մրցույթը չենք հաստատում: Մրցույթ հայտարարելուց հետո, եթե վարորդը թույլատվություն է ստանում սպասարկելու օրինակ՝ 3, 4 տարի ժամկետով, մենք ընկերության հետ կնքում ենք աշխատանքային պայմանագիր, որովհետև ընկերությունը պարտավոր է յուրաքանչյուր օր ստուգել վարորդների առողջական վիճակը, մեքենայի տեխնիկական վիճակը և երթուղին ապահովել համապատասխան որակավորում ունեցող վարորդներով: Այսինքն՝ դրանից հետո պատասխանատվությունն ընկնում է տվյալ սպասարկող կազմակերպության վրա»:
Շարունակությունը՝ այստեղ: