Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը շարունակում է ավելանալ
International newsԹուրքիայում դեռևս 2016 թվականի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո դեպի Գերմանիայից ապաստան հայցող թուրք քաղաքացիների թիվը շարունակում է ավելանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Գերմանիայի Փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակը տվյալներ է հրապարակել այն մասին, որ 2018 թվականի հունվար և փետրվար ամիսներին Թուրքիայից ստացվող ապաստանի դիմումները 300-ով ավելացել են 2017 թվականի նույն ժամանակահատված համեմատ՝ դառնալով 1 429:
Գրասենյակից հայտնել են նաև, որ ավելացել է ապաստանի դիմումներին դրական պատասխան տալու դեպքերը. 2018-ի հունվարին և փետրվարին գերմանական պետությունը բավարարել է ներկայացված դիմումների 42.3 տոկոսը:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո այդ երկրից 2016 թվականին Գերմանիային ապաստանի դիմում է ներկայացրել 5 հազար 742 քաղաքացի, իսկ 2017-ին՝ 8 հազար 483 քաղաքացի: