Ապրիլին մագնիսական փոթորիկներ են սպասվում
SocietyԱյս տարվա ապրիլին ընդամենը մեկ մագնիսական փոթորիկ է սպասվում, որը տեղի կունենա ապրիլի 12-ին, հայտնում է ՌԳԱ Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կանխատեսումը կատարվել է Արեգակի մագնիսական դաշտի եւ արեւային քամու կառուցվածքի մաթեմատիկական վերլուծությամբ:
Իրադարձությունը 70 տոկոս հավանականությամբ նվազագույն ուժ կունենա (5-բալանի սանդղակով առաջին մակարդակ) եւ 10 տոկոս հավանականությամբ՝ երկրորդ մակարդակ: Մնացյալ 20 տոկոսը բաժին է ընկնում այդ օրը առավել թույլ մագնիսական փոթորիկների դիտարկման հնարավորությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Աստղագետները կանխատեսում են, որ առավել հանդարտ երկրամագնիսական իրադրություն կլինի ամսվա առաջին տասնօրյակում՝ ապրիլի 1-10-ը: Այս ժամանակահատվածում նույնիսկ թույլ երկրամագնիսական փոթորիկները գնահատվում են 10 տոկոսից ցածր:
«Առավել փոթորկոտ կլինի ապրիլի 11-15-ը, երբ Երկիրը կգտնվի արեւային քամու խիտ հոսքի ազդեցության տակ: Ամսվա երկրորդ կեսին՝ ապիրիլի 15-ից հետո հնարավոր են միայն առանձին կարճաժամկետ աննշան բնույթի փոթորիկներ»,- հստակեցրել են լաբորատորիայից: Նախնական տեղեկություններով՝ այս փոթորիկները կարող են տեղի ունենալ ապրիլի 19-ին, 21-ին, 25-ին եւ 26-ին:
Արեգակնային ակտիվության տեսակետից խոշոր բռնկումների եւ պլազմայի արտանետումների հավանականությունը կազմում է 1 տոկոսից պակաս: Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը Երկրի մթնոլորտի թափանցիկության դիապազոնում սպասվում է նվազագույն մակարդակին մոտ: