«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով 64 մարդ է մահացել
SocietyԿեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը վերջին տվյալներով 56 մարդու մահվան պատճառ է դարձել, ևս 63-ը համարվում են անհետ կորած։
Հրդեհը բռնկվել է մարտի 25 ցերեկը։ Դեռևս հայտնի է չէ հրդեհի բռնկման իրական պատճառը։ 2 հիմնական վարկած կա` կամ երեխաները այրել են խաղասրահի պորոլոնը, կամ կրակը բռնկվել է ծննդյան տորթի մոմերից։
Արդյունքում` 1500 քմ-ից ավելի տարածք հայտնվել է կրակի տիրապետության տակ։ Հակահրդեհային ահազանգը չի գործել, մարդկանց չեն կարողացել տարհանել։