Սավչենկոն խոստացել է Ուկրաինայի նախագահի թեկնածու դառնալ
International newsԱհաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով Կիեւում ձերբակալված Վերին Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն խոստացել է Ուկրաինայի նախագահի թեկնածու դառնալ: Համապատասխան տեսանյութը հրապարակել է իր Ֆեյսբուքյան էջին:
«Ես գիտեմ, թե ինչ պետք է անել, եւ ես ինձ համար որոշում եմ կայացրել գործել: Կգա ժամանակը, եւ ես կդառնամ Ուկրաինայի նախագահի թեկնածու, սակայն ձեր որոշումն ինձ պետք է արդեն այսօր», - ասել է Սավչենկոն: Տեսանյութի վերջում հայտնվում է հետեւյալ գրությունը. «Համատեղ գործողությունները վերջ կդնեն իշխանության հանցագործությանը»: