Արշակունյաց պողոտա-Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցը երթևեկության համար փակ է լինելու
Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով ս/թ. նոյեմբերի 9-ին` առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 22-ը, երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով:
Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա-Արտաշատի խճուղի ուղղությունը:
Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար: