Հրաշագործ քսուք՝ մազերի աճի և ամրության համար. արդյունքը երկար սպասել չի տա
LifestyleՏեսանյութը դիտեք այստեղ՝ Oragir.info
Հալվեի` ալոեի հյութը գլխի մաշկը հրաշալի մաքրում և վերականգնում է` մազերին հաղորդելով որակյալ տեսք:
Այն մազերը, որոնք փխրուն են, շուտ կոտրվող, հալվեի հյութից հետո դառնում են ավելի ճկուն և փայլուն:
Մազերի ամրությունը և աճը արագացնելու համար ժողովրդական բժշկությունը առաջարկում է հետևյալ բաղադրատոմսը` օգտագործելով հալվեի հյութ:
1 ճաշի գդալ հալվեի հյութին ավելացնել 1 թեյի գդալ հնդյուղ կամ գերչակի յուղ, 3 ճաշի գդալ եղինջ, 1 ձվի դեղնուց և մեկ պճեղ սխտորի հյութ:
Ստացված զանգվածը լավ խառնել և քսել մազարմատներին` թողնելով 30 րոպե:
Այս դիմակը կարող եք օգտագործել շաբաթը մեկ անգամ և դրական արդյունքը երկար սպասել չի տա: