Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԱՄՆ բյուջեից Հայաստանին աջակցության չափը կորոշվի միջգերատեսչական գործընթացով. ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Economics

Միացյալ Նահանգների բյուջեի մասին համաձայնագիրը, որ վերջերս ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը, նախատեսում է ֆինանսավորում արտաքին աջակցության ծրագրերի, այդ թվում և Հայաստանում իրականացվող ծրագրերի համար: Վերջերս տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե այս բյուջեով Հայաստանին արտաքին աջակցություն չի տրամադրվում, սխալ են և դրանց հիմքում ԱՄՆ բյուջետային գործընթացի վերաբերյալ թյուընկալումներն են:  Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ «ԱՄՆ սահմանադրությամբ իշխանության ճյուղերի հստակ տարանջատման փաստն հաշվի առնելով՝ իշխանության ճյուղերը, գերատեսչությունները և օրինաստեղծ մարմինն ունեն իրենց ուրույն դերը տարեկան բյուջեի պլանավորման ու բյուջետային ծախսումների առաջնահերթությունների սահմանման գործում: ԱՄՆ Կոնգրեսը հաստատում է ընդհանուր բյուջեն և ֆինանսավորում է հատկացնում տարբեր գործադիր կառույցներին, ինչպիսիք են ԱՄՆ պետքարտուղարությունը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը: Սրա հետ մեկտեղ Կոնգրեսը այս գերատեսչություններին մասնակի անկախություն է տալիս գերակա նպատակների իրագործման նպատակով այս միջոցները տնօրինելու հարցում, ինչն իրականացվում է միջգերատեսչական գործընթացի միջոցով՝  շահագրգիռ կողմերի ներգրավմամբ: Այս գործընթացի միջոցով Կոնգրեսի կողմից հաստատված ֆինանսավորումը բաշխվում է ըստ երկրների և ըստ ծրագրերի՝ ապահովելով, որ ընդհանուր գումարը չգերազանցի օրինաստեղծ մարմնի հաստատած գումարը:

Որոշ դեպքերում Կոնգրեսն օգտագործում է իր լիազորությունը  սահմանելու ծախսերի կոնկրետ պահանջներ, որը կոչվում է «նպատակային մասհանում»: Այս տարվա բյուջեի մասին օրենքում Կոնգրեսը կրկին օգտագործել է իր լիազորությունը և աջակցության որոշ միջոցներ նպատակային մասհանումների տեսքով հատկացվել են կոնկրետ երկրների (տարածաշրջանում նպատակային մասհանում է նախատեսվել Վրաստանի և  Ուկրաինայի համար): Կոնգրեսի կողմից Եվրոպայում և Եվրասիայում աջակցության ծրագրերի համար հատկացված միջոցների մնացյալ 58 միլիոն ԱՄՆ դոլարը կբաշխվի տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի միջև, որոնց մասով նպատակային մասհանում Կոնգրեսը չի նախատեսել: Հատկացվող միջոցների չափը կորոշվի միջգերատեսչական գործընթացի շրջանակում:

Բյուջետային այս գործընթացում նախորդ տարիների համեմատ փոփոխություն չի կատարվել: Հայաստանին ուղղվող ֆինանսավորման չափը Կոնգրեսը նպատակային մասհանման տեսքով չի պահանջել, բայց դա այդպես է արդեն մի քանի տարի:  Նպատակային մասհանման բացակայությունը Հայաստանի մասով չի նշանակում, որ Հայաստանը արտաքին աջակցություն չի ստանալու: Եվրոպայի և Եվրասիայի արտաքին աջակցության միջոցների բաշխումը, այդ թվում  Հայաստանին հատկացվող ֆինանսավորման չափը և ֆինանսավորվելիք ծրագրերը ներկայումս քննարկվում են ԱՄՆ պետքարտուղարությունում և ԱՄՆ ՄԶԳ-ում:

25 տարի Միացյալ Նահանգները, ելնելով մեր ընդհանուր արժեքներից, եղել է ամուր գործընկեր ու բարեկամ Հայաստանի համար: Փաստացի, Հայաստանին հատկացվող ԱՄՆ արտաքին աջակցությունը վերջին տարիներին ավելացել է և 2017թ. այն կազմել է շուրջ 23 միլիոն ԱՄՆ դոլար: Միայն ԱՄՆ ՄԶԳ-ն անկախացումից ի վեր  Հայաստանին հատկացրել է 1.1 միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն, իսկ այս պահին իրականացնում է 28 տարբեր ծրագրեր, որոնց ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 70 միլիոն ԱՄՆ դոլար:

Նախագահ Թրամփի կողմից այս ամիս ավելի վաղ ստորագրած բյուջեի մասին օրենքում արտաքին աջակցության ֆինանսավորման չափը նախորդ տարվա համեմատ չի փոխվել, ինչը դրականորեն մատնանշում է, որ Հայաստանին տրամադրվող արտաքին աջակցության լիարժեք մակարդակը կպահպանվի: Մենք Հայաստանի կառավարությանը և քաղաքացիներին տեղյակ կպահենք միջոցների բաշխման շուրջ Վաշինգտոնում ընթացքող քննարկումների ընթացքի մասին»:

 

Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation