Էդվարդ Նալբանդյանը գրառում է կատարել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության սգո մատյանում
SocietyՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 28-ին այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, ցավակցություն հայտնել և գրառում կատարել Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ բացված սգո մատյանում։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։