Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում արկ է հայտնաբերվել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 28-ին, ժամը 17:20-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, փրկարարները սահմանազատել են տարածքը: Սահմանվել է հերթապահություն ոստիկանության աշխատակիցների կողմից:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: