ԱՄՆ-ը մուտքի վիզա չի տրամադրել Ռուսաստանի հավաքականի ըմբիշներին
SportՄոսկվայում ԱՄՆ դեսպանատունն ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի մարզիկներին չի տրամադրել ԱՄՆ-ի մուտքի վիզա։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքը։
Զախարովան ամերիկացիների այդ քայլը որակել է որպես Ռուսաստանի թիմի հանդեպ խտրականություն՝ նշելով, որ ԱՄՆ-ում չի կարելի անցկացնել միջազգային մրցաշարեր։
Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականն ԱՄՆ-ում պետք է մասնակցեր աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կայանալու է ապրիլի 5-9-ը Այովա-Սիթի քաղաքում։