Ադրբեջանը եւ Իրանը կահամագործակցեն կիբեռհանցագործության դեմ պայքարում
Ադրբեջանն ու Իրանը նախնական համաձայնության են եկել կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Ադրբեջանի կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով' այդ ոլորտում կողմերի համագործակցության հարցը քննարկվել է երեկ Բաքվում Ադրբեջանի կապի եւ բարձր տեխոնոլգիաների նախարար Ալի Աբբասովի եւ Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության գծով Ադրբեջան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզիի հետ հանդիպման ժամանակ:
Վաեզիի խոսքով' համագործակցության շուրջ Ադրբեջանի կողմից այսօր ներկայացվող ուղղություններն իրենց կողմից ընդունելի են, եւ Իրանը պատրաստ է ՏՏ ճյուղի բոլոր ուղղությունների գծով համագործակցությանը: Նա հատուկ ընդգծել է կիբեռանվտանգության, փոստային կապի, ինչպես նաեւ Ադրբեջանի հեռահաղորդակցության արբանյակի ռեսուրսները Իրանի կողմից օգտագործելու հնարավորությունները: