«Նիսսան»-ը բախվել է ցանկապատին. երեք մարդ տեղում մահացել է
SocietyՀրազդան-Հանքավան ավտոճանապարհին մարտի 28-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 4-րդ կմ-ին «Nissan Elgrand» մակնիշի 75 DU 775 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1958 թ. ծնված Դ. Շ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. ուղևորներ` 1961 թ. ծնված Ա. Շ.-ն և 1960 թ. ծնված Ա. Բ.-ն տեղում մահացել են:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ մահացել է: