Բիթքոինը էժանացել է
EconomicsՀինգշաբթի առավոտյան բիթքոին (bitcoin) կրիպտոարժույթն էժանացել է դրական լուրերի բացակայության ֆոնին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինի արժեքը նվազել է 1.72 տոկոսով՝ մինչեւ 7.756 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 2.42 տոկոսով՝ մինչեւ 7.643 հազար դոլար, GDAX-ում՝ 2.18 տոկոսով՝ մինչեւ 7.650 հազար դոլար:
Այլընտրանքային կրիպտոարժույթների փոխարժեքը նույնպես նվազել է: Ethereum-ն էժանացել է 4.46 տոկոսով, մինչեւ 430.01 դոլար: Ripple-ն էժանացել է 3.11 տոկոսով, մինչեւ 0,562 դոլար, Bitcoin Cash-ը կորցրել է 7 տոկոս՝ նվազելով մինչեւ 824,62 դոլար:
CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան ներկայումս կազմում է 290.83 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի մոտ 45 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին: