Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում
SocietyՄարտի 19-25-ի ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 232 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 155-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 77 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 71 հեռախոսազանգ, որոնցից 53-ին լուծում է տրվել, իսկ 18-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: