Հարուցվել է քրեական գործ Երևանում ավազակային հարձակման դեպքի առթիվ
SocietyՆոր Խարբերդի տներից մեկում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։
«Ահազանգը ստացվել է մարտի 28-ին, որ մարտի 27-ի գիշերը Նոր Խարբերդի տներից մեկը մուտք են գործել երկու դիմակավորված անձինք, կապել տանտիրոջ ձեռքերն ու ոտքերը, նրան պատճառել են մարմնական վնասվածքներ, հափշտակել խոշոր չափի կանխիկ գումար»,- ընդգծեց Տռուզյանը։
Քրեական գործը հարուցվել է Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժնում՝ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական օպերատիվ որոնողական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։