Աչաջուր գյուղում 20 մեղվի փեթակ է այրվել
SocietyՏավուշի մարզի Աչաջուր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Այրվել են գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքն ամբողջությամբ՝ 40 քմ, անասնագոմի տանիքում 20 մեղվի փեթակ և 20 պարկ փայտածուխ: