Կեմերովոյի առեւտրի կենտրոնում 67 անհետ կորածներից երեքին ողջ են գտել
SocietyԿեմերովոյի «Զիմնյայա վիշնյա առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով երեք անհետ կորածներ ողջ են գտնվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Քննչական կոմիտեի (ՔԿ) պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
«Հետաքննչական գործողությունների եւ 67 կորածների մասին հայտարարությունների ստուգման օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել Է, որ նրանցից երեքը ողջ մնացածների թվում են»,-«Ինտերֆաքս»-ին ասել Է Պետրենկոն:
Այսպիսով՝ ներկայում հետաքննությանը հայտարարություններ են ներկայացված առեւտրաժամանցյաին կենտրոնում հրդեհի հետեւանքով 64 մարդկանց անհետ կորելու եւ նույնքան անձանց զոհվելու վերաբերյալ: Մարտի 28-ին ՌԴ ԱԻՆ-ում հայտնել են, որ իշխանությունները տվյալներ չունեն Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ. զոհերի ընդհանուր թիվը 64 Է: