Մեսին մասնակցել է «Բարսելոնայի» մարզմանը
Sport«Բարսելոնայի» ֆուտբոլիստները վերադարձել են ազգային հավաքականներից, հայտնում է ակումբի կայքը։
Մարտի 29-ին կայացած մարզմանը մասնակցել է նաեւ Լիոնել Մեսին, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել Արգենտինայի հավաքականի նախորդ 2 խաղերը։ Մարզման մի հատվածում արգենտինացի հարձակվողն աշխատել է ընդհանուր խմբի հետ։
Հիշեցնենք, որ Մեսին չէր մասնակցել Իտալիայի (2։0) եւ Իսպանիայի (1։6) հավաքականների դեմ ընկերական խաղերին։