ԱՄՆ–ում տարեկան 10 հազարից ավելի երեխա է հիվանդանոցում հայտնվում հիրոսքութերի պատճառով
SocietyՀովերբորդները 2015 թվականին իսկական թրենդ դարձան եւ առ այսօր դրանք տարածված են դպրոցականների եւ դեռահասների շրջանում՝ չնայած մարտկոցների անհուսալիությանը, այրվելու վտանգին եւ հազարավոր վնասվածքներին, գրում է USA.one–ը։
Մանկաբույժների ամերիկյան ասոցացիայում որոշել են պարզել, թե որքան վտանգավոր է այդ սարքը։ Հետազոտողները վերլուծել են Ազգային էլեկտրոնային վնասվածքների մոնիտորինգի համակարգի 2015-2016 թվականների տվյալները։
Պարզվել է, որ հիրոսքուտերի վրա զբոսնելը երկու տարվա ընթացքում 26 854 երեխաների բերել է անհետաձգելի օգնության բաժանմունք։ Տուժածների միջին տարածքը 11.13 տարեկանն է եղել, նրանց թվում 52 տոկոսը՝ տղաներ։
Տուժածների մեծամասնությունը հիվանդանոց է դիմել կոտրվածքներով, ջիլերի ձգմամբ, այլ վնասվածքներով։ Ավելի հաճախ հիվանդանոց են դիմել դաստակի վնասվածքներով։ Միայն 3 տոկոսի դեպքում է հոսպիտալացման անհրաժշետություն եղել։
Այսպիսով, ուսումնսիրելով տվյալները, հետազոտողներն այսպիսի արդյունք են ստացել՝ 121 398 վնասվածքներ 2 տարվա ընթացքում։