3 տարվա մեջ 1,2 միլիարդ դոլարի ներդրում Գագիկ Ծառուկյանի շնորհիվ
Economics2015 թ. մինչ այսօր «Մուլտի գրուպ» կոնցեռնի կողմից կատարվել է ավելի քան 1 միլիարդ 200 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Ահա այսքան գումար է ներդրվել Գագիկ Ծառուկյանի կողմից հայաստանյան տնտեսության գերակա ճյուղերի զարգացումն ապահովելու նպատակով:
Արդյունաբերություն, շինարարություն, փոքր ու միջին բիզնես, արևային համակարգեր, կրիպտովալյուտայի ու ոսկու արտադրություն, զբոսաշրջություն և սպորտ: Թվում է, թե չկա տնտեսության և մեկ ոլորտ, որտեղ մեծ բարերարն իր ներդրումը չի ունեցել՝ բառի և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով:
Այս հսկայածավալ գումարի ներդրումը հայրենի տնտեսության զարգացմանը միաժամանակ փորձում է լուծել երկրի թիվ մեկ խնդիրը՝ աշխատատեղերի սակավությունը: Անցած մի քանի տարիների ընթացքում ներդրումների արդյունքում Հայաստանում ստեղծվել են հազարավոր նոր աշխատատեղեր, որոնց շնորհիվ տասնյակ, հարյուրավոր քաղաքացիներ արտերկիր մեկնելու փոխարեն մնացել են հայրենիքում՝ թևութիկունք գտնելով Գագիկ Ծառուկյանի շնորհիվ:
Եվ այս ամենի մեջ ամենաուշագրավն այն է, որ մինչ այս երբեք և ոչ ոքի կողմից, լինի դա անհատ, բարերար, կազմակերպություն կամ նույնիսկ պետությունը, նմանածավալ ներդրում չի կատարվել: Փաստորեն, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայկական իրականության մեջ միակն է, ով իսկապես լծված է իր պետության զարգացման ու բարգավաճման խնդրին, և իզուր չէ, որ նրա ղեկավարած կուսակցությունը կրել է հենց «Բարգավաճ Հայաստան» անունը: