Հայ մարզիկը փրկել է բազմաթիվ մարդկանց Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
LifestyleՄանրամասն՝ Oragir.info
Կեմերովոյի հայկական համայնքի ղեկավար Արգիշտի Սիմոնյանը Sputnik Արմենիային հայտնել է, թե ինչպիսի իրավիճակ է քաղաքում, և ինչպես է համայնքը վերաբերվում ողբերգությանը։
«Մեծ դժբախտություն է պատահել, երեխաներ են մահացել։ Դուք գիտեք, թե ինչպես է հայ ժողովուրդն արձագանքում նման բաներին։ Քաղաքը փոքր է, գրեթե բոլորը ճանաչում են միմյանց, և յուրաքանչյուր պատահածը որպես անձնական ողբերգություն է ընդունում։ Մենք բոլորս անհանգստանում ենք, գրեթե չենք քնում։ Դա շոկ է բոլորիս համար։ Այն ի՞նչ պատահեց։ Չգիտենք` ինչ ասենք», — ասում է համայքի ղեկավարը։
Նա նաև հաղորդել է, որ տեղի հայերից մեկը` մարզիկ Արսեն Խաչատրյանը, հրդեհի ժամանակ ընտանիքի հետ եղել է առևտրի կենտրոնում։ Նա կարողացել է ժամանակին դուրս բերել ընտանիքը, ինչպես նաև օգնել շատ մարդկանց դուրս գալ այրվող շենքից