Ինքնաթիռի վայրէջքից հետո բոլոր ուղևորներին մահացած են գտել. իրական պատմության սարսափելի մանրամասները. ՇՈԿ
LifestyleՄանրամասն՝ Oragir.info
Այս պատմությունը գրքի սյուժե չէ և ոչ էլ ֆիլմի աղետալի սցենար: Այս պատմությունն իրական է: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Բայց երբ բացվել են դռները, վկաների աչքերի առջև բացվել է սարսափելի տեսարան. բոլոր ուղևորները մահացած են եղել:
1980 թվականի օգոստոսի 19-ին Saudi Arabian Airlines ավիաընկերության Lockheed L-1011-200 ինքնաթիռը թռիչք է կատարել Էր-Ռիյադի օդանավակայանից: Օդ բարձրանալուց անմիջապես հետո ինքնաթիռում ծուխ է տարածվել:
Չնայած օդաչուներին հաջողվել է թեքել ինքնաթիռի ուղղությունը և բարեհաջող վայրէջք կատարել, այնուամենայնիվ, բոլոր ուղևորները մահացել են:
Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել թռիչքուղու վրա, հրդեհի ոչ մի տեսանելի հետք չի հայտնաբերվել: Սակայն դռները բացվելուց հետո անվտանգության աշխատողները հայտնաբերել են, որ ինքնաթիռն ամբողջովին պատված է ծխով:
Ուղևորները մահացել են հրդեհից և ծխից: Հետաքննությունը ցույց է տվել, որ բոլոր նրանք, ովքեր եղել են ներսում, մահացել են վայրէջք կատարելուց առաջ: Այս ողբերգությունը խլել է անձնակազմի 14 անդամի և 287 ուղևորի կյանք: