Մխիթարյանը մոտ է «Արսենալ»-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն
SportՀայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «զինագործների»` մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանն «Արսենալ»-ի կազմում մարտին դարձել է 2 գոլի հեղինակ:
Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաև Աարոն Ռեմսին, Մեսութ Օզիլը և Գրանիտ Ջական:
Մարտի 29-ի դրությամբ Մխիթարյանը հարցման առաջատարն է և արդեն իսկ հավաքել է երկրպագուների ձայների 48 տոկոսը:
Մխիթարյանն «Արսենալ»-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել փետրվար ամսին: