Սյունիքի Ակունք գյուղում 110 հակ անասնակեր է այրվել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 29-ին, ժամը 13:44-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի գերեզմանատան մոտակայքում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 16-րդ փողոցի թիվ 27 տան բակում այրվում է կուտակած անասնակեր և գոմաղբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։18-ին, մարվել՝ 15։25-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, այրվել է մոտ 110 հակ անասնակեր և 3 խմ գոմաղբ: