Տեխասում հրաձգություն է տեղի ունեցել
International newsԱՄՆ Տեխաս նահանգի Պլանո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքում նվազագույնը մեկ մարդ զոհվել է, ևս երեքը ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Այդ մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը:
Վերջինիս տեղեկություններով, հրաձգության կասկածյալը թաքնվել է, ոստիկանությունը փնտրում է նրան: Վիրավոր անձանց կյանքի վտանգ չի սպառնում: Ներկա դրությամբ դեպքի մանրամասները չեն ներկայացվում: