ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների մարտի 28-ի ամփոփագիրը
SocietyՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների մարտի 28-ի ամփոփագիրը։
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Հրազդան-Հանքավան ճանապարհի 4-րդ կմ-ին, դեպի Հրազդան ընթանալիս «Նիսան» մակնիշի ավտոմեքենան մարտի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող մետաղյա ցանկապատին, ինչի հետևանքով ուղևորներ, 1971 թ. ծնված Աննա Շաբոյանը և 1960 թ. ծնված Ալեքսան Բաղդեյանը տեղում մահացել են, իսկ վարորդը` 1959 թ. ծնված Դավիթ Շաբոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Կատարվում է քննություն:
մարտի 28-ին, ժամը 11.00-ին, Երևանի Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող ճանապարհահատվածում իրար են բախվել երկու «Մերսեդես Բենց», «Ռենո» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարտի 28-ին, ժամը 15.50-ին, «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 33-ամյա հեծանվորդուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարտի 28-ին, ժամը 17.10-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Իջևանի Անկախության, Գանինի և Երիտասարդական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա և դիմել փախուստի:
Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն»: