AS. Մեսսին բաց կթողնի «Սևիլիայի» ու «Ռոմայի» հետ խաղերը
Sport«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Սևիլիայի» հետ Լա Լիգայի 30-րդ տուրի հանդիպումը:
Այսօր «Marca»-ն տեղեկացրել էր, որ արգենտինացին ամբողջական մարզում է անցկացրել թիմի հետ: Այժմ իսպանական մեկ այլ պարբերական՝ «AS»-ը, հայտնում է, որ 29-ամյա խաղացողը միայն մարզման կեսն է անցկացրել, քանի որ ցավեր է ունեցել աջ ծնկի հատվածում:
Ֆուտբոլիստը դեռևս բժշկական հետազոտություն չի անցել:
Արգենտինացին չի կարող օգնել իր թիմին Պրեմիերայի առաջիկա խաղի ընթացքում: Հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը Չեմպիոնների լիգայում «Ռոմայի» հետ կայանալիք քառորդ եզրափակչի հանդիպմանը: