Մայամի․ Խաչանովը եւ Ռուբլյովը դուրս են եկել եզրափակիչ
SportՌուսաստանի ներկայացուցիչներ Կարեն Խաչանովը եւ Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Մայամիում ավարտին մոտեցող «Մասթերս-1000» շարքի մրցաշարի զուգախաղի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում Ռուսաստանի առաջին եւ երկրորդ ռակետները վստահ հաղթանակ են տարել ԱՄՆ-ը ներկայացնող Սեմ Կուերի – Սթիվ Ջոնսոն զույգի նկատմամբ՝ 6։3, 6։1։ Պայքարը տեւել է 44 րոպե։
Եզրափակիչում Խաչանովն ու Ռուբլյովը կմրցեն կամ ամերիկացի եղբայրներ Բոբ եւ Մայք Բրայանների, կամ գերմանացի Յան Լենարդ Շտրուֆի ու ճապոնացի Բեն Մակլակլանի հետ։