Չինաստանում մահապատժի է դատապարտվել տեղական Ջեք մարդասպանը
International newsՉինաստանում 54-ամյա տղամարդը, ում Ջեք մարդասպան էին անվանում, մահապատժի է դատապարտվել 14 տարում 11 կնոջ ու աղջկա բռնաբարելու եւ սպանելու համար, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում են չինական լրատվամիջոցները:
54-ամյա Գաո Չենգունը դատապարտվել է բազմաթիվ սպանությունների, բռնաբարությունների, կողոպուտի եւ դիակների անարգման համար: Նա խոստովանել է 1998-ից 2002 թվականներին կատարած 11 մարդու սպանությունը: Ամենափոքր զոհը 8 տարեկան էր: