Երբ հղիություն չկա, բայց թեստը դրական է ցույց տալիս. ահա, թե ինչու է այդպես
LifestyleՀղիության թեստերը, որոնք կարելի է ձեռք բերել գրեթե ցանկացած դեղատներից, բավականին հուսալի են: Նրանց մեծ մասը կարող է ախտորոշել հղիությունը 97% ճշտությամբ:
Այնուամենայնիվ, կան մի շարք պայմաններ, որոնք կարող են ազդել արդյունքի վրա, որի պատճառով կեղծ դրական պատասխան կստանա:
Orer.am-ը Ձեզ է ներկայացնում այդ պատճառներից մի քանիսը.
1.Պոլիկիստական ձվարանների սինդրոմը
Այս հիվանդության դեպքում ձվարաններում սկսում են կիստաներ առաջանալ: Դրանք կարող են մարդու խորիոնիկ գոնադոտրոպին արտադրել նույնիսկ հղիության բացակայության դեպքում: Մեզում հայտնաբերված այդ հորմոնը կարող է դրական արդյունք ցույց տա:
2.Դեղեր
Հորմոնալ հավելումները կարող են հանգեցնել հղիության թեստի դրական արդյունքի: Հակաբորբոքային դեղամիջոցները գունավորում են մեզը, ինչը նույնպես կարող է խեղաթյուրել թեստի արդյունքը: Նույնը վերաբերում է ռիֆամպիցինին, որն օգտագործվում է տուբերկուլյոզի բուժման համար, և Պարկինսոնի հիվանդության թերապիայում օգտագործվող որոշ դեղամիջոցների:
3.Քիմիական հղիություն
Առաջանում է հղիության անկենսունակության դեպքում:
4. Սնունդ
Սննդամթերքում առկա արհեստական և բնական ներկանյութերը կարող են հանգեցնել հղիության կեղծ թեստի: Այդպիսի հետևանք կարող է լինել քրքում, բազուկ, ելակ կամ խավարծիլ օգտագործելուց: Կեղծ պատասխանից խուսափելու համար պետք է շատ ջուր խմել և միզել առնվազն 3 անգամ հղիության թեստից առաջ:
5.Թեստի սխալ կիրառումը
6. Հղիության ժամկետանց թեստ
7. Թեստի անցկացման սխալ ժամանակ
Եթե թեստը չափազանց շուտ է արվում, կարող է կեղծ դրական կամ բացասական պատասխան լինել: Սխալ արդյունք կարելի է սպասել նաև հակաբեղմնավորիչ դեղամիջոցների ընդունման դեպքում:
Մանրամասն՝ Oragir.info