Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը՝ աճել
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 30-ին, կազմել է 480.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 591.72 դրամ (աճել է 0.57 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 674.39 դրամ (նվազել է 0.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.36 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 251.27 դրամ, ոսկի՝ 20,432.68 դրամ, պլատին՝ 14,446.49 դրամ։