Ժան-Բատիստ Լըմուանը հանդիպում է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ
SocietyԱյս օրերին Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին առընթեր պետքարտուղար Ժան-Բատիստ
Լըմուանը հանդիպում է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Պետքարտուղարը նշեց, որ առաջին անգամն է այցելում ֆրանսիական համալսարան, սակայն հենց Փարիզում շատ է լսել համալսարանի հաջողությունների, կրթության որակի, հնարավորությունների մասին:
«Այստեղ տեսնում եմ ուսանողների, ովքեր ֆրանսիացի չեն, սակայն նրանք 18 տարեկանում որոշում են կայացրել ընտրել այդ լեզուն եւ կրթությունը ստանալ այդ լեզվով. դա ողջունելի է: Պատկերացնում եմ՝ ինչքան դժվար է ձեզ համար եղել սովորել այս լեզուն, բառապաշարը, քերականությունը, սակայն դուք հաղթահարել եք: Ես հասկանում եմ, որ ֆրանսերենից բացի այստեղ ստանում եք մասնագիտական կրթություն, գիտեք նաեւ անգլերեն, այսինքն՝ դուք մասնագիտական մարդիկ եք: Կեցցեք բոլորդ. ես գիտեմ, որ արդեն 15 տարի է՝ այս համալսարանը գոյություն ունի, եւ շատ մարդիկ են մեծ ջանք եւ եռանդ ներդրել, որ այն հաջողություն կունենա»,-ասաց նա եւ հավելեց, որ վստահ է՝ համալսարան կկրկնապատկի ձեռքբերումները:
Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը հակիրճ ներկայացրեց համալսարանի պատմությունը, այն, որ 400 ուսանող մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում ուղեկցման աշխատանքներին:
«Մեր հաջողության գրավականը մեր պահանջկոտությունն է, խստությունը կրթության նկատմամբ, եւ այն, որ երբ տալիս ենք դիպլոմ, չենք ցանկանում, որ դա լինի պարզապես դիպլոմ, ցանկանում ենք, որ դա ուղեկցվի գիտելիքներով: Մեր ուսանողների մեծամասնությունը շատ արագ աշխատաշուկա է մտնում: Հպարտությամբ կարող եմ միջպետական բուհ են հպարտությամբ, որ արդեն շրջանավարտներ են համալրում դասախոսական կազմը, ինչը ողջունելի է ինձ համար»,-ասաց համալսարանի ռեկտորը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերին համալսարանը կունենա նոր ֆակուլտետ՝ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: