Թուրքիայում քուրդ զինյալները 6 թուրք զինվորական են սպանել
International newsԹուրքիայի քրդաբնակ Սիիրթ նահանգում զորամասի դեմ իրականացված գործողության հետեւանքով սպանվել է 6 զինվորական։
Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ մարտի 30-ի առավոտյան Սիիրթի զորմասի վրա քուրդ զինյալները հարձակում են իրականացրել։ Զորամասի ներսից պատասխան կրակ են բացել, սակայն հարձակման հետեւանքով 6 զինվորական է սպանվել, եւս 4վիրավոր տեղափոխվել են հիվանդանոց։
Քուրդ զինյալները հարձակումից հետո հեռացել են դեպքի վայրից։