Արագածոտնում եւ Շիրակում 20-ից ավելի մեքենաներ են արգելափակվել. Բեռնատարը փակել է ճանապարհը
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 31-ին, ժամը 03:50-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բեռնատարն արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «SCANIA» մակնիշի AI 323 AA պետհամարանիշի (վարորդ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Արկադի Ֆռուիդե) բեռնատարը:
Մարտի 31-ին, ժամը 00:37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին բեռնատար է արգելափակվել եւ փակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում «Mercedes» մակնիշի 80 QD 033 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) բեռնատարը մերկասառուցի պատճառով արգելափակվել է ճանապարհի երթեւեկելի հատվածում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է անանցանելի:
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել արգելափակումից, իսկ ժամը 01:25-ից մինչեւ 01:55-ը նշված հատվածում արգելափակումից դուրս են բերել 20 ավտոմեքենա (35 ուղեւոր):
Մարտի 31-ին, ժամը 00:09-ին ահազանգ է ստացվել, որ Բավրա-Աշոցք Մ-1 ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 CM 215 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Չ.):