Ավելի քան 300 երիտասարդ կամավորներ մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին
Society«Մաքուր Երևան» կարգախոսով անցկացվող համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են նաև երիտասարդ կամավորները: Աշխատանքներում ներգրավվել են մասնավորապես երիտասարդական-հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի ավելի քան 300 անդամները: Երիտասարդների հետ շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել էր նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը:
Երիտասարդ կամավորները նշել են, որ մեծ ոգևորությամբ են միացել մայրաքաղաքի մաքման ու կանաչապատման համաքաղաքային աշխատանքներին՝ այսպիսով իրենց նպաստը բերելով 2800-ամյա Երևանում մաքրության պահպանման գործին:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մասնակիցներն ապահովվել են անհրաժեշտ պարագաներով ու համապատասխան տեխնիկայով: