Ռոնալդուի ընկերուհի այլեւս չի ցանկանում երեխաներ ունենալ
SportՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինիա Ռոդրիգեսը պատմել է, որ այլեւս չի ցանկանում ծննդաբերել։
«Ինչպե՞ս եմ ինձ պատկերացնում 10 տարուց․ ինձ տեսնում եմ 4 երեխաների մասին հոգ տանողի դերում։ Այդ ժամանակ նրանք կլինեն ավելի մեծ։ Չեմ կարող պատկերացնել, որ կունենամ ավելի շատ երեխաներ»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է XL Semanal ամսագիրը։
Հիշեցնենք, որ նոյեմբերին իսպանացի մոդելը դուստ էր ունեցել 33-ամյա ֆուտբոլիստից։ Դա Ռոնալդուի չորրորդ զավակն էր, որին անվանակոչել էին Ալանա Մարտինա:
Նախորդ տարվա հունիսի 8-ին Պորտուգալայի հավաքականի ավագը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Ռոնալդուից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Պորտուգալացի հարձակվողի 7-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից: