«Փյունիկ»-ը պարտվեց Գյումրիում
SportՖուտբոլի Հայաստանի առաջնության 20-րդ տուրը մեկնարկեց «Շիրակ»-«Փյունիկ» խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում գյումրեցիներին հաջողվեց 2 անպատասխան գնդակ ուղարկել «Փյունիկ»-ի դարպասը: «Շիրակ»-ի կազմում աչքի ընկան` Վարդան Բակալյանը և Մուսա Բակայոկոն:
Առաջնության մյուս խաղերը կկայանան ապրիլի 1-ին: «Ալաշկերտ»-ը կմրցի «Գանձասար-Կապան»-ի, իսկ «Բանանց»-ը` «Արարատ»-ի հետ: