ԱՄՆ դեսպանը լքել է Ադրբեջանը
International newsԱդրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայի լիազորության ժամկետն ավարտվել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Ռոբերտ Սեկուտան մեկնել է ԱՄՆ և որոշում է կայացնել թոշակի անցնելու մասին:
Դեռևս հայտնի չէ, թե ով կլինի Ադրբեջանում ԱՄՆ հաջորդ դեսպանը:
«Իսկապես, ես ավարտում եմ իմ դիվանագիտական առաքելությունն Ադրբեջանում և մարտի վերջին լքելու եմ այս երկիրը»,-մարտի 15-ին նշել էր Սեկուտան:
Ռոբերտ Սեկուտան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2015թ. փետրվարին :