Ռուսաստանում ադրբեջանցին դաժանորեն ծեծել, ապա այրել է հայրենակցին
International newsՌուսաստանում Ադրբեջանի քաղաքացին ընկերուհու հետ միասին դաժաորեն ծեծել, ապա այրել է Ադրբեջանի մեկ այլ քաղաքացու: Ինչպես հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով սախալինյան լրատվամիջոցները, մարտի 30-ի երեկոյան ՌԴ՝ Հարավային Սախալինսկի Քննչական կոմիտեի Քննչական վարչությունից հաղորդում է ստացվել առ այն, որ Նովոալեքսանդրովսկ քաղաքի բնակարաններից մեկում հրդեհի մարումից հետո հայտանբերվել է 55 ամյա ադրբեջանցու դին՝ բռնության նշաններով:
Այս հանցագործության կասկածանքով ձերբակալվել է տուժողի 42-ամյա հայրենակիցը եւ 35-ամյա տեղի բնակչուհին: Հետաքննության համաձայն՝ տուժողը եւ կասկածյալները բնակարան են վարձակալել Հյուսիսային քաղաքում: Բնակարանի վարձակալության համար բոլորը պետք է վճարեին հավասարաչափ:
Սակայն տուժածը գումար չունենալու պաճառով վերջին ամիսներին իր մասը բնակարանի համար չէր վճարում, ինչի պատճոռվ կնոջ եւ տուժածի միջեւ, որոնք մարտի 29-ին միասին ալկոհոլային խմիչքներ են օգտագործել, վեճ է բռնկվել: Կասկածյալը սկսել է տախտակով հարվածներ հասցնել տուժածի գլխին, ապա տղամարդու ծեծին միացել է նաեւ բնակարանի երրորդ բնակիչը:
Հաջորդ օրն առավոտյան կասկածյալները ծեծված տղամարդուն մահացած են գտել: Հանցագործությունը թաքցնելու համար դիակը այրել են եւ լքել բնակարանը: Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է: