Air France-ը կչեղարկի չվերթների մեկ քառորդը՝ աշխատակիցների գործադուլի պատճառով
International newsՖրանսիական Air France ավիաընկերությունը որոշել է աշխատակիցների գործադուլի պատճառով ապրիլի 3-ին նախատեսված չվերթները կրճատել 25 տոկոսով:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, կպահպանվի իրականացվելիք երկարատև չվեթների 70 տոկոսը, միջին տևողության չվերթների 67 տոկոսը և կարճատև չվերների 85 տոկոսը:
Սպասվում է, որ գործադուլին կմիանա ավիաընկերության օդաչուների 33 տոկոսը, բորտուղեկցորդների 20.5 տոկոսը և ցամաքային անձնակազմի 14.5 տոկոսը:
Air France-ի օդաչուների, բորտուղեկցորդների և ցամաքային անձնակազմի արհմիությունները պահանջում են 6 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, մինչդեռ ղեկավարությունը համաձայն է միայն 1 տոկոսի հավելում կատարել աշխատավարձերին: